Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով:
21-ամյա Նիկոլասն այս մրցաշրջանում դարձել է Իսպանիայի առաջնության գլխավոր հայտնագործություններից մեկը։
Հաշվի առնելով, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր հարձակվող Կարիմ Բենզեման մոտ ժամանակներս կարող է հեռանալ թիմից, Ջեքսոնը դիտարկվում է որպես ֆրանսիացու անմիջական փոխարինող։
Նշենք, որ Ջեքսոնն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում խփել է 11 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։