Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ակումբում կմնա հաջորդ մրցաշրջանում, հայտնում են Calciomercato-ի լրագրողները։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «ծեր սինյորայի» ղեկավարությունը չի նախատեսում բաժանվել կիսապաշտպանից։ Ակումբը որոշել է ևս մեկ հնարավորություն տալ Պոգբային։
Վնասվածքի պատճառով Պոլը մասնակցել է Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ընդսմենը վեց հանդիպման։ Կիսապաշտպանը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Պոգբան «Ծեր սինյորա» վերադարձավ 2022 թվականի ամռանը։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։