Մադրիդի «Ռեալի» առաջատարներից մեկը կարող է լքել թիմը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարները կարծում են, որ հարձակվող Կարիմ Բենզեման լրջորեն մտածում է այս ամառ ակումբից հեռանալու մասին, հայտնում է Relevo-ն:

Ըստ աղբյուրի՝ ղեկավարությունը չի խանգարի Բենզեմային հեռանալ՝ հաշվի առնելով, որ 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Եվրոպայից դուրս։ Հնարավորություն կա նաև, որ Բենզեման ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Մադրիդի «Ռեալում» և 2024 թվականին Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որտեղ նրան պայմանագիր են առաջարկել՝ 200 մլն եվրո աշխատավարձով։

Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։