Մյունխենի «Բավարիան» նոր գործադիր տնօրեն է փնտրում Օլիվեր Կանի պաշտոնանկությունից հետո:
Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն, Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը դիտարկում է թիմի նախկին ֆուտբոլիստներ Բաստիան Շվայնշտայգերի և Արյեն Ռոբենի թեկնածությունները։
Շվայնշտայգերը «Բավարիայում» հանդես է եկել 2000-ից 2015 թվականներին: Ռոբենը մյունխենյան թիմում հանդես է եկել 2009-ից 2019 թվականներին։