Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն շատ մոտ է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է Marca-ն, կիսապաշտպանը մեկ քայլ է հեռու ակումբային գրանցումը փոխելուց:
Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Ասթոն Վիլան»:
Հիշեցնենք, որ Ասենսիոն ցանկանում է պարբերաբար խաղալ մեկնարկային կազմում, ինչը իրեն չեն կարող երաշխավորել «Ռեալում»: