Լոնդոնի «Չելսին» տրանսֆերային երկու թիրախ ունի

Լոնդոնի «Չելսին» առաջիկա տրանսֆերայի պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել դարպասապահի դիրքը:

Ըստ The Guardian-ի՝ «թոշակառուների» հետաքրքրության տիրույթում երեք դարպասապահ կա.

Անգլիական ակումբը ընտրություն է կատարում Էմիլիանո Մարտինեսի («Ասթոն Վիլա»), Անդրե Օնանայի («Ինտեր») և Դավիդ Ռայայի («Բրենտֆորդ») միջև:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիի» մյուս նպատակը նոր կենտրոնական հարձակվողի հետ պայմանագիր կնքելն է:

Առաջնային թիրախը  «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն է։

Այս մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 31 խաղ՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: