«Լիվերպուլը» մարզական նոր տնօրեն ունի

Անգլիական «Լիվերպուլն» այսուհետ նոր մարզական տնօրեն ունի: Պաշտոնը ստանձնել է Յորգ Շմադկեն, գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Մասնագետը աշխատանքի կանցնի հունիսի 1-ից: Նախկինում նա աշխատել է «Վոլֆսբուրգում»:

Հավելենք, որ ԱՊԼ ավարտված առաջնությունում «Լիվերպուլը» զբաղեցրել է 5-րդ տեղը: