Յոզուա Կիմիխը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է վերադառնալ աշխատանքի Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը տեղյակ է 28-ամյա ֆուտբոլիստի՝ «Բավարիայից» հեռանալու ցանկության մասին և ցանկանում է նրան հրավիրել իր թիմ։

«Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է գերմանացի կիսապաշտպանով, բայց գտնվում է անկայուն վիճակում, քանի որ չի կարող իրեն թույլ տալ Կիմիխին վճարել այնքան, որքան «Սիթին»:

Բացի այդ, Կիմիխը շատ լավ հարաբերություններ ունի Գվարդիոլայի հետ։