Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հաստատել է, որ «Չելսին» մադրիդյան ակումբից չի գնի հարձակվող Ժուաու Ֆելիշի տրանսֆերը։
«Մեզ տեղեկացրել են, որ Պոչետինոն «Չելսիում» հույսը չի դնում Ֆելիշի վրա։ Ժուաոն կվերադառնա մեզ մոտ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո, մենք դեռ պլաններ չունենք»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ժոաու Ֆելիշը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին: 23-ամյա պորտուգալացին լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: