Մյունխենի «Բավարիան» արդեն կապ է հաստատել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի իր թիմը։ Լրագրող Թոբի Ալտշուլի խոսքով՝ երկու շաբաթ առաջ «Բավարիայի» ներկայացուցիչները Լոնդոնում հանդիպել են անձամբ Ռայսի և նրա հոր հետ։
Աղբյուրը նշում է, որ «Բավարիայի» պատվիրակության կազմում են եղել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը, ով արդեն լքել է պաշտոնը։ Նշվում է, որ հանդիպումը շատ դրական է անցել։
Հիշեցնենք, որ Ռայսի համար պայքարում ֆավորիտը Լոնդոնի «Արսենալն» է։ «Չելսին» նույնպես հետևում է իրավիճակին։