Թուրինի «Յուվենտուսը» առաջատար է «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի տրանսֆերի համար մղվող պայքարում:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, թուրինյան այումբը, այժմ ֆավորիտ է այդ տրանսֆերային մրցավազքում:
«Չելսին» որոշել է բաժանվել Պուլիշիչից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մրցաշրջանում ամերիկացին շատ հազվադեպ էր հայտնվում «Չելսիի» մեկնարկային կազմում։
«Յուվենտուսը», ընդհակառակը, գնահատում է ֆուտբոլիստին ու նրա մեջ լավ պոտենցիալ է տեսնում։
Պուլիշիչը ԱՊԼ-ի վերջին մրցաշրջանում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։