Դեկլան Ռայսը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», կարծում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը հեռախոսազրույց է ունեցել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Ֆուտբոլիստը պատրաստ է  տեղափոխվել «Բավարիա»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» համաձայնվել է Ռայսի համար վճարել 115 միլիոն եվրո։

24-ամյա անգլիացին «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 80 մլն եվրո։