Օլիվեր Կանը մեկնաբանել է իր արձագանքը ակումբից իր հեռացմանը

«Բավարիայի» նախկին գործադիր տնօրեն Օլիվեր Կանը մեկնաբանել է իր արձագանքը ակումբից իր հեռացմանը։

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Կանը կատաղել է, երբ իրեն հայտնել են պաշտոնանկության մասին, իսկ դրանից հետո թիմի նախկին գլխավոր տնօրենին արգելել են նրա հետ տոնել չեմպիոնական տիտղոսը։

«Այն պնդումը, թե ես կատաղել եմ, երբ ինձ ասել են, որ ինձ ազատել են, միանշանակ չի համապատասխանում իրականությանը։ Ուրբաթ օրը Հերբերտ Հայները զանգահարեց ինձ և տեղեկացրեց այս որոշման մասին։ Հանգիստ ու մանրամասն խոսակցություն էր։ Ես ուղղակի մտածում էի, թե ինչու է այս որոշումը կայացվել հիմա։ Շաբաթ առավոտյան ինձ տեղեկացրին, որ չեմ կարողանա գնալ խաղի։

Ես նույնպես հանգիստ ընդունեցի այս որոշումը։ Իհարկե, ես հիասթափված եմ, բայց աներևակայելի ուրախ եմ այս առաջնության համար և ուրախ եմ թիմի, մարզիչների և մեր երկրպագուների համար»,- գրել է Կանը Twitter-ի իր էջում։

«Բավարիան» հայտարարեց Կանի հեռացման մասին Բունդեսլիգայի տիտղոսը նվաճելուց անմիջապես հետո։ Բացի այդ, հեռացել է մյունխենցի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։