Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Նապոլին»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է բավարարել Լուիս Էնրիկեի ֆինանսական կարիքները, հայտնում է Il Mattino-ն։

Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնայի» և «Ռոմայի» նախկին մարզիչը ցանկանում է տարեկան ստանալ մոտ 8 միլիոն եվրո՝ ներառյալ հարկերը, այդ գումարը կարող է հասնել 11,5 միլիոնի։

Մյուս թեկնածուների թվում են Վինչենցո Իտալանոն («Ֆիորենտինա»), Սերխիո Կոնսեյսաոն («Պորտու») և Տիագո Մոտան («Բոլոնիա»):

Ավելի վաղ Դե Լաուրենտիսը հաստատել էր Լուչիանո Սպալետիի հեռանալն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ: