Լուչիանո Սպալետտին կլքի «Նապոլին»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հաստատել է գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիի հեռանալու մասին լուրերը։

«Այո, Սպալետտին ինձ ասաց, որ կնախընտրի արձակուրդ գնալ: Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել: Նա մեզ շատ բան տվեց, և ես շնորհակալ եմ նրան։ Նա եկավ ինձ մոտ և ասաց, որ ամեն ինչ արել է, և այդքանով պետք է ամեն ինչ ավարտենք»,- դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպալետտին որոշել է հեռանալ թիմից Դե Լաուրենտիսի հետ վիճաբանությունից հետո։

Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ: