Լուչիանո Սպալետտին հայտնել է իր վերջնական դիրքորոշումը ապագայի վերաբերյալ

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է թիմից։

«Երբեմն դուք բաժանվում եք չափից շատ սիրո պատճառով: Ես չեմ մնա, ես գնում եմ։ Չեմ փոխի միտքս։

Մի քանի շաբաթ առաջ ակումբին ասացի, որ ինձ մեկ տարվա արձակուրդ է պետք: Ես այլ ակումբում չեմ աշխատի. Տարվա ընթացքում կհանգստանամ»,- ասել է մասնագետը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպալետտին որոշել է հեռանալ թիմից ակումբի նախագահ Դե Լաուրենտիսի հետ վիճաբանությունից հետո։

Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։