Լիոնել Մեսսին Բարսելոնայում մասնակցել է Coldplay-ի համերգին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության փոխարեն Բարսելոնայում մասնակցել է Coldplay-ի համերգին։

Արգենտինացուն ուղեկցել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։ Ինչպես հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն՝ համերգի ժամանակ Բարսելոնայի Companys Olympic Stadium-ի հանդիսատեսը վանկարկել է Մեսսիի անունը։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։