ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ելույթ է ունեցել, որում ներկայացրել է ապագայի իր ծրագրերը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել «Լանսի» ֆուտբոլիստներին, ովքեր հիանալի մրցաշրջան անցկացրեցին: Եվ նաև Ջոնաթան Դեյվիդը, ով շատ գոլեր խփեց։ Եվ, իհարկե, Մեսսին, ով ինձ շատ է օգնել։ Շնորհակալություն բոլոր թիմակիցներին և ակումբի անձնակազմին:
Նման ֆուտբոլիստների կողքին «Պարի Սեն Ժերմենում» խաղալն արտոնություն է: Շնորհակալ եմ բոլորին՝ անձնակազմին, նախագահին, բժիշկներին, ղեկավարությանը, կաբինետներում գտնվող մարդկանց, ովքեր թույլ են տալիս լինել լավագույն պայմաններում և կարողանալ շարունակել հաղթել։
Ես շատ գոհ եմ անցյալ տարվա իմ ընտրությունից։ Ես այստեղ եմ, հաճույք եմ ստանում, ավելի լավ եմ խաղում: Ես օգտագործում եմ այն, հաջորդ տարի նորից այստեղ կլինեմ, շատ ուրախ եմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։