Կարիմ Բենզեման ճանաչվել է Ֆրանսիայից դուրս հանդես եկող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Ֆրանսիայից դուրս հանդես եկող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ։

Մրցանակը ամեն տարի շնորհվում է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության անդամների կողմից:

Բենզեմայի համար սա չորրորդ անընդմեջ մրցանակն է։ Նա մրցանակի է արժանացել 2019, 2021 և 2022 թվականներին։ Մրցանակը չի շնորհվել 2020 թվականին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆրանսիացին Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։