«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակնկալում է, որ ակումբը կկարողանա ավարտել երեք ֆուտբոլիստների տրանսֆերը մինչև հուլիսի սկիզբը, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ 55-ամյա մասնագետը պնդում է կենտրոնական պաշտպանի, աջ պաշտպանի և կենտրոնական կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել: Բացի այդ, մերսիսայդցիները կարող են ակտիվացնել փոխարինող դարպասապահի որոնումները Կելեհերի հնարավոր հեռանալու ֆոնին։
Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» 67 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում: ակումբը հաջորդ մրցաշրջանում չեն խաղա Չեմպիոնների Լիգայում։