«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերը կարող է արժենալ 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
Կունդեն «Բարսելոնայում» խաղում է անցած ամառվանից:
Ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում նա անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: