Ջուդ Բելինգհեմը հրաժեշտ է տվել «Բորուսիայի» աշխատակիցներին և նվերներ հանձնել նրանց

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» մեկնելուց առաջ հրաժեշտ է տվել դորտմունդյան ակումբի անձնակազմին։

Ինչպես հայտնում է Ruhr Nachrichten BVB-ն, ֆուտբոլիստը բազա է այցելել Գերմանիայի առաջնության վերջին տուրից հետո, որում «Բորուսիան» զրկվել է առաջնության չեմպիոնի տիտղոսից։ Նա զրուցել է աշխատողների հետ և նրանց նվիրել նվերներ, որոնցից մեկը ստացել է «շնորհակալություն» մակագրությամբ երկարաճիտ կոշիկներ։ Ֆուտբոլիստը զրույց է ունեցել նաև «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ։

Բելինգհեմն արդեն համաձայնեցրել է «Ռեալի» հետ անձնական պայմանագիրը մինչև 2029 թվականը՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ այժմ ակումբներին մնում է միայն համաձայնեցնել տրանսֆերի չափը։

Նշվում է, որ կիսապաշտպանի տեղափոխությունը մադրիդյան թիմ կարող է կայանալ մոտ օրերս։