«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպման հետ կապված իր սպասելիքներով:
«Ես ասացի, որ ցանկանում ենք տիտղոսներ նվաճել, երբ այստեղ եկա մեկ տարի առաջ: Մեկը նվաճեցինք, հիմա էլ ձգտում ենք երկրորդին։ Մենք նախագիծ ենք ստեղծում, խոսքը ոչ թե մեկ, այլ երկու–երեք տարվա մասին է։
Տիտղոս նվաճելը կարևոր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Մեր թիմում քիչ են Անգլիայի գավաթը նվաճած ֆուտբոլիստները: Այս մրցաշարը հայտնի է ամբողջ աշխարհում։
Մենք հնարավորություն ունենք հաղթելու այն։ Մենք գիտակցում ենք, որ հեշտ չի լինելու, բայց կանենք հնարավորը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը։
Նշենք, որ Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։