«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ակնարկել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել ևս մեկ ուժեղ դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ մրցելու համար:
Այս մրցաշրջանում 32-ամյա իսպանացի դարպասապահը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 57 հանդիպում և 25 անգամ անառիկ է պահել դարպասը։
«Դե Խեան կմնա, բայց ես չեմ ասի, որ նա միշտ կլինի թիմի առաջին համարը։
Ես սա ասում եմ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբում պետք է մրցակցություն լինի միշտ, բոլոր դիրքերում»,- ասել է Տեն Հագը Times-ին: