Յերի Մինան հայտարարել է, որ լքում է «Էվերթոնը»

«Էվերթոնի» պաշտպան Յերի Մինան սոցցանցերում հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։

«Այս կիրակի ես կանցկացնեմ իմ վերջին հանդիպումը «Էվերթոնի» կազմում։ Ժամանակն է հրաժեշտ տալու…

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության ու սիրո համար, ինձ համար արտոնություն ու պատիվ էր կրել այս մարզաշապիկը և ներկայացնել «Էվերթոնը»»,- ասել է Մինան։

Պաշտպանը «Էվերտոնում» հանդես է գալիս 2018 թվականից։ Portal Transfermarkt-ը 28-ամյա կոլումբիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Մինան «Էվերթոնի» կազմում անցկացրել է 98 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։