«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ թիմը մտադիր չէ ձեռք բերել նոր ձախ պաշտպանի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Այս ամառ մենք նոր ձախ պաշտպանի չենք հրավիրի, որը կփոխարիներ Ժորդի Ալբային, քանի որ թիմում են Ալեքս Բալդեն և Մարկոս Ալոնսոն: Սերխիո Բուսկետսին փոխարինող է պետք.
Գործարքը կախված կլինի մեր ֆինանսական կարողունակությունից: Ինձ խելացի, վճռական ֆուտբոլիստ է պետք, ով հաղթողի հոգեբանություն ունի»,- Չավիի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական թիմից կհեռանան կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ու պաշտպան Ժորդի Ալբան։