Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Չելսիին», հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան թիմի ղեկավարությունը դիտարկում է վիտգերի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը եւ պատրաստ է նրա համար վճարել 150 մլն եվրո։
Եթե տրանսֆերը կայանա, ապա դա կլինի «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը։
Նախկինում ֆուտբոլիստների վաճառքից մադրիդյան թիմի ամենամեծ եկամուտը 2018 թվականին Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխությունն էր 100 միլիոն եվրոյի դիմաց։
22-ամյա բրազիլացին Մադրիդի «Ռեալում» է հանդես գալիս 2018 թվականից։
Այս մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 120 միլիոն եվրո։