«Արսենալի» պաշտպան Նունու Տավարեշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Մարսելում», կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Record-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացու տրանսֆերը հավակնում է գնել «Վեսթ Հեմը»: Միաժամանակ՝ «զինագործները» ցանկանում են «մուրճերից» գնել կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերը։
Այս մրցաշրջանում Տավարեշը «Մարսելի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: