«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է մյունխենյան ակումբի չեմպիոնության մասին.
«Այսպիսի առաջնությունում հաղթելը անհավանական է:
Մենք գնդակ բաց թողեցինք, բայց հետո Ջամալ Մուսիալային հաջողվեց գոլ խփել:
Ի՞նչ կարող եմ ասել… Նրանք, ովքեր հետաքրքրված են գերմանական ֆուտբոլով, հաստատ հոգու խորքում կզգան, որ մենք արժանի չէինք տիտղոսին, և ես կարող եմ դա հասկանալ։
Բայց ամեն դեպքում, սա զարմանալի պահ է»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։