«Սևիլիայի» ձախ պաշտպան Մարկոս ​​Ակունյան պատմական հակառեկորդ է սահմանել

Մայիսի 27-ին Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս հաղթեց «Սևիլիային» Լա Լիգայի 37-րդ տուրի խաղում՝ 2:1:

Խաղի 83-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Սևիլիայի» ձախ պաշտպան Մարկոս ​​Ակունյան։

31-ամյա արգենտինացու համար այս հեռացումը 4-րդն էր 2022/23 մրցաշրջանում։

Ակունյան երեք անգամ հեռացվել է խաղադաշտից Լա Լիգայի խաղերում, ևս մեկ անգամ՝ Եվրոպայի Լիգայի խաղում։

Ըստ Opta-ի՝ Ակունյան Լա Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով նույն մրցաշրջանում 4 որակազրկում է ստացել։

Նման վիճակագրության հաշվառումն իրականացվում է 2013/14 մրցաշրջանից սկսած։