Սերխիո Ռամոսը շնորհավորել է իր թիմին չեմպիոնության կապակցությամբ

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է իր թիմին Լիգա 1-ի չեմպիոնության կապակցությամբ։

«Չեմպիոններ: Հպարտ եմ ամբողջ թիմով քրտնաջան աշխատանքի և ջանքերի համար: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ վայելելու ևս մեկ տիտղոս։ Այս մեկն ինձ համար 29-րդն է։ Եվ նա ձեզ համար է, մեր երկրպագուներ»,- գրել է Ռամոսը սոցցանցերում։

Նշենք, որ ՊՍԺ-ն իր պատմության մեջ 11-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը Լիգա 1-ում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։