Ռոդրիգո Գոյես. «Ես մի փոքր բարկացած եմ Կառլո Անչելոտտիի վրա»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոյեսը խոսել է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում իր փոխարինման մասին։

Բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ և փոխարինվեց հանդիպման 81-րդ րոպեին։

«Ես մի փոքր բարկացած եմ Կառլո Անչելոտտիի վրա, քանի որ ցանկանում էի ևս մեկ գոլ խփել և հեթ-տրիկ հեղինակ դառնալ:

Այնուամենայնիվ, ամեն ինչ լավ է, մարզիչն ասել է, որ դա արվել է վերջնական հաղթանակի համար»,- ասել է վինգերը:

Լա Լիգայի վերջին տուրից առաջ Մադրիդի «Ռեալը» 77 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։