Պեպ Գվարդիոլա. «Ես միշտ վախենում եմ պարտվելուց»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի կայուն լինելու մասին։

«Որպես մարզիչ՝ ես միշտ վախենում եմ պարտվելուց, վախենում եմ մրցակցի ուժեղ կողմերից: Սա այն է, ինչ դուք պետք է գիտակցեք ինքներդ ձեզ հանգստացնելու և ֆուտբոլիստներին հանգստություն հաղորդելու համար։

Այդ իսկ պատճառով թիմը մի քանի տարի կայուն է, և կայուն է լինելու»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը: