Նիկոլո Բարելլա. «Վերելքներով ու վայրէջքներով լի մրցաշրջան ստացվեց»

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան ամփոփել է ընթացիկ մրցաշրջանը, որը շատ հակասական ստացվեց:

Առաջնության առաջին հատվածում թիմը բուռն քննադատության էր ենթարկվում, սակայն Աշխարհի առաջնությունից հետո  հաղթեց երկրի Սուպերգավաթը և Իտալիայի գավաթը, հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ (և դեռ կարող է հաղթել այնտեղ), ինչպես նաև լուծեց հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգային մասնակցելու խնդիրը։

«Վերելքներով ու վայրէջքներով լի մրցաշրջան ստացվեց, հանդիպումներ եղան, որոնցում կարող էի ավելի լավ հանդես գալ:

Հուսով եմ, որ մնացած հանդիպումներում դեռ իսկապես կարող եմ օգնել թիմին։ Հիմա մտածում ենք «Տորինոյի» հետ հանդիպման մասին, հետո կլինի ևս մեկ եզրափակիչ»,- Բարելլայի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։