Նեյմարն արձագանքել է ՊՍԺ-ի չեմպիոնությանը

ՊՍԺի հարձակվող Նեյմարը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի չեմպիոնության մասին:

«Թիվ մեկը Ֆրանսիայում»,- գրել է հարձակվողը սոցցանցերում։

Բրազիլացին փարիզցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։