«Նապոլին» նոր պայմանագիր կկնքի թիմի առաջատարներից մեկի հետ

«Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան մոտ է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ եզրային հարձակվողը կերկարաձգի պայմանագիրը մինչեւ 2028 թվականը։ Նրա աշխատավարձը՝ կկազմի տարեկան 3 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 22-ամյա Կվարացխելիան նեապոլցիների կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։