«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը խոսել է 2022/23 մրցաշրջանում ակումբի խաղի մասին։
«Հաշվի առնելով այն, թե ինչպես մենք հանդես եկանք ողջ մրցաշրջանում, մենք դժգոհ ենք երկրորդ հորիզոնականից։ Չնայած այն հանգամանքին, որ սա լավ ձեռքբերում է, և հավանաբար ակումբում բոլորը կհամաձայնվեին նման արդյունքի հետ մրցաշրջանի մեկնարկից առաջ, մենք ցանկանում էինք հաղթել:
Այն, որ մենք վրդովված ենք, լավ նշան է: Կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի։ Մենք դժգոհ ենք մրցաշրջանի ավարտից։ Երբ հիասթափության զգացումն անցնի, կարծում եմ, որ հետ կնայենք ու կհպարտանանք այս մրցաշրջանով, բայց հիմա ցավ ու հիասթափություն ունենք», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։