Լիոնել Մեսսին կլքի ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի փարիզյան ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը երկար ժամանակ բանակցում էին նոր պայմանագրի շուրջ, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։ Նշվում է, որ արգենտինացին կվերադառնա կատալոնական «Բարսելոնա» կամ կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։