«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումը ամցկացրեց։
34-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (3:0) խաղադաշտ է դուրս եկել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում և փոխարինվել 80-րդ րոպեին։ Եզրափակիչ սուլիչից հետո Ալբան հրաժեշտ տվեց ակումբի երկրպագուներին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր սիրո համար: «Բարսելոնայում» ես հանդիպեցի շատ հիանալի մարդկանց, ովքեր մեծ ազդեցություն ունեցան իմ կարիերայի վրա։
Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Տիտո Վիլանովային, ով ինձ այստեղ բերեց 2012 թվականին։ Մենք միշտ կհիշենք քեզ։ Հիմա կողքից կհետևեմ «Բարսելոնային»։ Ես միշտ հպարտ եմ եղել, որ նման մեծ ակումբի մասն եմ եղել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։