Հասան Սալիհամիջիչ. «Շնորհակալություն «Բավարիային» հիանալի արկածի համար»

Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է գերմանական գրանդից իր հեռացումը.

«Ես կցանկանայի շարունակել աշխատանքս: Ես վճռական էի տրամադրված թիմի հետ կրկին պայքարել Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար։ Մենք հիանալի թիմ ունենք։

Ես հպարտ եմ տղաներով: Բոլորին ցանկանում եմ հաջողություն մաղթել։

Շնորհակալություն «Բավարիային» հիանալի արկածի համար»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը: