Ավարտվեց Սեգունդայի 2022/23 մրցաշրջանը, երեկ կայացան եզրափակիչ՝ 42-րդ տուրի հանդիպումները։ Մրցաշրջանի արդյունքում Լա Լիգայի ուղեգրեր նվաճեցին «Գրանադան» ու «Լաս Պալմասը», որոնք վաստակեցին համապատասխանաբար 75 և 72 միավոր։
Փլեյ-օֆֆի երրորդ ուղեգրի համար կպայքարեն «Լեւանտեն», «Ալավեսը», «Էյբարը» և «Ալբասետեն», որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների արդյուքնում կպարզեն վերջին հաջողակին:
Իսպանիայի առաջնությունը կլքի «Էլչեն»: Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Էսպանյոլն» ու «Վալյադոլիդը» գտնվում են անկման գոտում։