«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է Անգլիայի գավաթի եզրափակչի հետ կապված իր ակնկալիքներով.
«Ես ասացի, որ ցանկանում ենք տիտղոսներ նվաճել, երբ այստեղ եկա մեկ տարի առաջ: Մեկը արդեն նվաճել ենք, հիմա էլ ձգտում ենք ավելիին։
Մենք նախագիծ ենք ստեղծում, խոսքը ոչ թե մեկ, այլ երկու-երեք տարվա մասին է։
Գավաթ նվաճելը կարևոր է յուրաքանչյուրի համար: Մեր թիմում քիչ են Անգլիայի գավաթը նվաճած ֆուտբոլիստները:
Այս մրցաշարը հայտնի է ամբողջ աշխարհում։ Մենք հնարավորություն ունենք հաղթելու այն։ Մենք գիտակցում ենք, որ հեշտ չի լինելու, բայց կանենք ամեն հնարավորը»,- ասել է մարզիչը:
Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին։ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։