Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը խոսել է դորտմունդյան ակումբի բաց թողած չեմպիոնության մասին.
«Դժվար է գտնել ճիշտ բառեր: Մենք հիասթափցած ենք, քանի որ գիտակցում ենք, որ լավ հնարավորություն ունեինք։ Այդ էներգիան զգացվում էր մարզադաշտում, քաղաքում, մենք շատ էինք ուզում չեմպիոն դառնալ։
Մենք շատ մոտ էինք, չեմպիոնությանը մեզ մեկ գոլ էր պակասում։
Այնուամենայնիվ, սա ֆուտբոլ է, այն խաղը, որը մենք սիրում ենք մանկուց։ Մենք փորձեցինք և ամեն ինչ տվեցինք հանուն հաղթանակի։
Ափսոս, որ դա բավարար չէր: Հանդիպումից առաջ մեզ չեմպիոնությունից 90 րոպե էր բաժանում, հիմա` 34 տուր։ Վաղը մենք նորից կսկսենք աշխատել»,- Տերզիչի խոսքերն է մեջբերում ESPN-ը։