Հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական «Լայպցգին», հայտնվել է անգլիական գրանդի հետաքրքրությունների տիրույթում։ 22-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին միացել է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ինչպես հայտնի է դարձել Transfer News Central-ի լրագրողներին, «Կարմիր սատանաների» սկաուտները Սոբոսլայի խողին հետևել են Գերմանիայի առաջնության վերջին հանդիպումներից մեկում։ Բացի մանկունիանցիներից, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Նյուքասլը»:
Հունգարացին այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ խփելով 6 գոլ (մեկը 11 մետրանոցից) և կատարելով ութ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «ցլերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: