Քրիստոֆ Գալտյեն գովեստի խոսքեր է հղել Լիոնել Մեսսիի հասցեին

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն կարծում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս մրցաշրջանում շատ ավելի լավ է հանդես եկել, քան անցյալ տարի:

«Կարծում եմ, որ Լիոնելը շատ լավ մրցաշրջան անցկացրեց։ Իհարկե, մարդիկ միշտ ավելին են սպասում, բայց նա շատ ավելի լավ հանդես եկավ, քան այստեղ անցկացրած իր առաջին մրցաշրջանում», ասել է մասնագետը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսսին այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից: