Լոնդոնի «Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն դարձել է «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ մարզչի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ Պոչետինոն աշխատանքի կանցնի հաջորդ շաբաթ։

Պոչետինոն նախկինում մարզել է «Սաութհեմփթոնը» և «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայում: ՊՍԺ-ից հեռացվելուց հետո արգենտինացին մեկ տարի է, ինչ առանց աշխատանքի է։