«Բավարիայի» ֆուտբոլիստը կլքի թիմը

«Բավարիայի» պաշտպան Դեյլի Բլինդը կլքի թիմը այս մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի վերջը։

Ֆուտբոլիստն արդեն մի քանի տարբերակ ունի կարիերան շարունակելու համար։