«Բարսելոնան» 100 միլիոն եվրո է նախապատրաստել այդ գործարքն իրականացնելու համար

«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է The Times-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները պատրաստ են 100 միլիոն եվրո առաջարկել 25-ամյա բրազիլացու համար։

Գիմարաեշը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։