Միլանի «Ինտերի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան գոհ է իր կարգավիճակից և երախտապարտ է ղեկավարությանը վստահության համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ինձագիին, նա հիանալի աշխատանք է կատարում, և վստահում ինձ: Ես դարձա «Ինտերի» հիմնական դարպասապահը։
Դա մեծ պատիվ է ինձ համար, հուսով եմ, որ այս ակումբի հետ ես կհաղթեմ այն ամենն, ինչ հնարավոր է»,- Օնանայի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։