Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն ցանկանում է հեռանալ թիմից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, իսկ կողմերի միջև նոր գործարքի շուրջ համաձայնություն չկա։
Այս մասին ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն տեղեկացրել է ՊՍԺ-ին և անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբներին, որ Ասենսիոն ցանկանում է լքել «Ռեալը»։